Սիրուն տղա եմ, դրա համար. Բագրատ Նավոյանն իր տան դարպասից կախված նռնակի մասին. news.am
«Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրեն, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը տեղյակ չէ, թե ով կամ ինչու է այսօր՝ հունվարի 20-ին, նռնակ կախել իր տան դարպասից:
NEWS.am-ի թղթակցի զրույցում Բագրատ Նավոյանը հայտնեց, որ փորձաքննությամբ միայն պարզ կլինի՝ հայտնաբերվածը նռնակ է, թե ոչ: Կայքի հարցին, թե ինչու է հատկապես իր հետ նման դեպքեր պատահում, ֆուտբոլային ակումբի սեփականատերը բարկացավ. «Սիրուն տղա եմ, դրա համար, ես ի՞նչ իմանամ: Երեւի մեկն ինձնով հետաքրքրված է»:
Բագրատ Նավոյանը, այնուամենայնիվ, ոչ ոքի չի կասկածում:
Նշենք, որ 2014թ.-ի նոյեմբերին էլ անհայտ անձինք կրակել էին Սարյան փողոցում գտնվող «Բագրատ տուր» տուրիստական ընկերության շենքի վրա: Մուտքի դռան եւ պատուհանի վրա հրազենային վնասվածքներ էին հայտնաբերվել: Այդ ժամանակ էլ Բագրատ Նավոյանը հրաժարվել էր մեկնաբանել կատարվածը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: