Ադրբեջանը սահմանագծում կին դիպուկահարներ է օգտագործում
Tesankyun.am-ը գրում է. Պայմանագրային զինծառայողներից մեկը, իր անունը չհրապարակելու պայմանով, կայքին հայտնեց, որ Նոյեմբերյանի սահմանագծում գտնվող ադրբեջանական հենակետերում կին դիպուկահարեր կան: Նա պատմեց, որ ինքը հեռադիտակով ցերեկը տեսել է ադրբեջանական հենակետերից մեկը, ուր այդ պահին 2 տղամարդ , 6 կին է եղել:
Պայմանագրային զինծառայողը կարծում է , որ այդ կանայք դիպուկահարներ են: Զինծառայողի խոսքերով՝ ցերեկն ադրբեջանական հենակետերում ծառայությունը տարվում է անփույթ, քանզի ազերիները գիտեն, որ հայերը նախահարձակ չեն լինում: