Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված ԱԺ լսումները հետաձգվում են

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, քննարկելով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքը, գտնում է, որ պետք է հետաձգել հունվարի 20-ին նախատեսված
խորհրդարանական լսումները:

Այսպիսով, հունվարի 20-ին նախատեսված «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում
տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումները չեն կայանա:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս