Շիրակի մարզի դատախազությունը նյութեր է նախապատրաստում Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում տեղի ունեցած միջադեպի դեպքով
Շիրակի մարզի դատախազությունը նյութեր է նախապատրաստում հունվարի 17-ին Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում տեղի ունեցած միջադեպի մասով: Այս մասին տեղեկացնում է tsayg.am-ը:
Ըստ ՇՄ դատախազ Րաֆֆի Ասլանյանի, ոստիկանությունում ևս հերքում են այն մասին, որ նման դեպք է տեղի ունեցել:
ՇՄ ոստիկանապետ Վարդան Նադարյանը ևս վստահեցրել է, որ ռուս զինվորականների մասնակցությամբ միջադեպ տեղի չի ունեցել կամ որ դրա հետևանքով բերման ենթարկվածներ չեն եղել:
ՇՄ դատախազը նշել է, որ նյութերը նախապատրաստվում են ըստ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության և որոշ ականատեսների պնդումների հիման վրա: