Հայ դպրոցականները տվել են օլիմպիական տարվա մեկնարկը` 10 մեդալ

Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում հունվարի 11-17-ը տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Հայաստանը ներկայացնող 12 դպրոցակնները նվաճել են 10 մեդալ` այդ թվում 1 ոսկի, 7 արծաթ և 2 բրոնզ:
Սա Ալմաթիում տեղի ունեցած 11-րդ օլիմպիադան էր, որին մասնակցել են 15 երկրների 59 թիմեր` շուրջ 400 մասնակիցներով:

Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպորցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը / ֆիզիկա/, արծաթե մեդալ են ստացել նույն դպրոցի աշակերտներ Գրիգոր Քերոբյանը / մաթեմատիկա/, Հակոբ Թամազյանը /մաթեմատիկա/, Նարեկ Խանդանյանը / մաթեմատիկա/, Աշոտ Մովսիսյանը /ֆիզիկա/, Արա Մամբրեյանը /ֆիզիկա/, Մուշեղ Շահինյանը /ինֆորմատիկա/ և Քվանտ վարժարանի աշակերտ Ալբերտ Գևորգյանը /մաթեմատիկա/: Բրոնզե մեդալի են արժանացել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Հրանտ Թոփչյանը / ֆիզիկա/ և Կարեն Մկրտումյանը /ինֆորմատիկա/:

Օլիմպիական մրցաշարում Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի թիմը գրավել է երրորդ տեղը և ստացել երկրորդ կարգի մրցանակ:
Հայկական թիմը ղեկավարում էր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, խմբակի ղեկավար Բիլոր Կուրղինյանը:
Միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում Հայաստանի նախկինում ցուցաբերած լավագույն արդյունքն եղել է 2013 թվականին, երբ մեր դպրոցականները գրավել են 8-րդ տեղը` 6 մեդալով / 3 արծաթ, 3 բրոնզ/:

Տեսանյութեր

Լրահոս