Բաժիններ՝

«Սև ցուցակում» հայտնված Ռուսաստան մեկնող հայաստանցիները բողոքի ցույց են կազմակերպել (տեսանյութ). 1in.am

1in.am-ը գրում է. Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության դիմաց հավաքվել են մեծ թվով մարդիկ, ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ: Այս տարի նրանք, սակայն, հայտնվել են սև ցուցակում, և դեպի ՌԴ նրանց մուտքն արգելվում է: Հավաքվածները պնդում են, որ իրենց հստակ չեն պատճառաբանում, թե ինչու է իրենց անունը հայտնվել սև ցուցակում: «12 տարի ա՝ գնում եմ Լենինգրադ գալիս եմ, երբեք ոչ մի հատ շտրաֆ չեմ ունեցել, բայց հիմա ինձ ասում են, թե քո անունը սև ցուցակում ա, ու չես կարա գնաս, բա ինչ անենք, մեկը պետք ա, չէ, մեզ ասի, թե ոնց ա հնարավոր: Մնալ չի լինի, ընտանիքը պահելու միակ ձևը էդ ա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս