Բաժիններ՝

Հասմիկ Պապյան. « Ես դեռ սգում եմ»

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Գյումրիում ռուս զինվորի կողմից կատարված ոճրագործությանը, գրել է.

«Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես դեռ սգում եմ… այսօր յոթերորդ օրն է… երկու օր առաջ կարողացա ուժ գտնել և ներկա լինել Սերգեյ Խաչատրյանի, Նարեկ Հախնազարյանի և Լուսինե Խաչատրյանի փառահեղ համերգին Վիեննայի Մոցարտի անունը կրող հանրահայտ դահլիճում։

Բեթհովենից և Ռախմանինովից զատ, հնչեցին նաև Բաբաջանյանի և Կոմիտասի ստեղծագործությունները։ Պետք է լսեիք համերգի երկու բաժինները միավորող Լուսինեի միջանկյալ սրտառուչ խոսքը համերգը Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրելու մասին։

Իմ անուշ գյումրեցիներ, Լուսինեն և Սերգեյը արմատներով գյումրեցի են, այնպես որ, այստեղ նմանապես հաղթել եք… մենք պետք է շարունակենք ապրել, որպեսզի տեր կանգնենք մեր ժառանգությանը»։

10934549_10203899191784399_1885241068_n

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս