Անդրեյ Մալախովը հանդիպել է Գյումրու քաղաքապետի հետ
Tsayg.am-ը գրում է. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպում է ունեցել ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովը: Նա ցավակցական խոսքով է հանդես եկել, այնուհետ հետաքրքրվել է կատարվածից հետո Գյումրիում տիրող մթնոլորտի ու հետագա իրադարձությունների, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին:
Սամվել Բալասանյանն իր խոսքում նշել է, որ ամբողջ քաղաքը վրդովված է տեղի ունեցածից և չի կարողանում ուշքի գալ: Անդրեյ Մալախովի հետ ունեցած զրույցի ժամանակ Գյումրու քաղաքապետը շեշտել է, որ գյումրեցիները պահանջում են, որ հանցագործը մնա Հայաստանի սահմաններում և պատժվի ՀՀ օրենքով:
Նշենք նաև, որ Անդրեյ Մալախովը Գյումրի էր ժամանել նկարահանող խմբի ուղեկցությամբ և ըստ որոշ ականատեսների, ռուս հաղորդավարը Գյումրու սուրբ Յոթ Վերք եկեղեցի է մտել և մոմ վառել: