Բաժիններ՝

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին` ժամը 13:00-ի դրությամբ, Գավառում, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղում է թույլ ձյուն:

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս