Բաժիններ՝

«Յուրաքանչյուր պահի այս լռությունը կվերածվի մեծ աղաղակի». Հայկ Մարության (Կարգին Հայկո)

Հայտնի դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո)-ն Facebook-ի իր էջում գրել է.

«Այսօր մեկնեցի Գյումրի, որպեսզի իմ եւ ընկերներիս զորակցությունը հայտնեմ գյումրեցիներին, ինչպես նաեւ տեղում ծանոթանամ իրավիճակին:

Փառք Աստծուն, այսօր վիճակը հանգիստ էր:

Այո, երեկ գյումրեցիները ցույց տվեցին ամբողջ աշխարհին, որ Հայաստանի քաղաքացին կարող է պաշտպանել իր պետության շահերը եւ պատիվը, իսկ այսօրվա անդորրով ապացուցեցին, որ Հայը երբեք չի գնա նացիոնալիստական ատելության ճանապարհով, ինչը արդեն փորձում էին մեր վրա կախել որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ:

Հպարտ եմ ձեզնով Գյումրեցիներ: Ուզում եմ իմանաք, որ բոլորս ձեզ հետ միասին լուռ սպասում ենք հանցագործին հայկական կողմին հանձնելուն: Բայց ուզում եմ նաեւ զգուշացնել, որ լուռ չի նշանակում հնազանդ: Յուրաքանչյուր պահի այս լռությունը կվերածվի մեծ աղաղակի, եթե մեր եղբայրներին եւ քույրերին սպանողը չստանա մեր պետության կողմից հաստատված պատիժը:

Հ.Գ. Մեր պետության ղեկավարներին կխնդրեի կողմնորոշվեին` իրենք այս պետության քաղաքացի են, թե ուղղակի տուրիստ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս