Թունավորում Մարտունի քաղաքում՝ շմոլ գազի արտահոսքից
Հունվարի 16-ին, ժամը 04.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Մարտունի քաղաքի 4 բնակիչներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են Պռոշյան փողոցի 4 շենքի թիվ 11 բնակարանի խոհանոցում տեղադրված գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն