Բաժիններ՝

Մեղադրող դատախազը Վարդան Պետրոսյանի համար 6.5 տարվա ազատազրկում պահանջեց. pastinfo.am

Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթերցած մեղադրական ճառով դատարանից պահանջեց Վարդան Պետրոսյանին 6.5 տարվա ազատազրկման դատապարտել և 3 տարով զրկել վարորդական իրավունքից: Այս մասին տեղեկացնում է pastinfo.am-ը:

Դատախազը նշեց, որ նման պատժի համար հիմք է ընդունել մի շարք հանգամանքներ, մասնավորապես` Վարդան Պետրոսյանը վթարի պահին խոսել է հեռախոսով, մեքենայի արագությունը գերազանցել է 71կմ/ժ-ը, որ մեքենաների բախումը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ մասից դուրս` կողնակում:

Արթուր Սարգսյանը նշեց նաև, որ Վարդան Պետրոսյանը նկատել է, որ «Նիվա»-ի հետընթացի լույսերը միացած են եղել, սակայն շարունակել է նույն արագությամբ ընթանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031