Բաժիններ՝

Փրկարարները սահմանազատել են տարածքը

Հունվարի 15-ին, ժամը 09.56-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. հունվարի 8-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Թանգուն ձոր թաղամասի թիվ 30 տան մոտակա սարի վրա (տանից 6 մ հեռավորության վրա) առաջացել են ճաքեր, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել է Գորիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել են Սյունիքի մարզպետարանի ՏԻ հարցերով գործունեության բաժնի պետը, քաղաքապետի տեղակալը և Գորիսի ոստիկանության բաժնի ավագ տեսուչը:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս