Բացառիկ հարցազրույց. Վալերի Պերմյակովի ընտանիքը՝ որդու հետ կատարվածի մասին (տեսանյութ)
Ռուս զինվորական Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Գյումրիում վեց հոգանոց ընտանիքի սպանության մեջ, ընտանիքում վեցերորդ և ամենասիրելի երեխան է: Այս մասին Lifenews-ի հետ զրույցում հայտնել է նրա հայրը՝ Պավել Պերմյակովը:
Հոր խոսքերով` ուսումնական զորամասում որդին իրեն լավագույնս է դրսևորել` ստանալով արտահերթ զինվորական կոչում և խրախուսանք հրամանատարական կազմի կողմից: Հայրը պնդում է, որ ծառայության հետ կապված որդին ոչ մի բողոք չի ունեցել:
«Նա ընտանիքի ամենասիրելի երեխան է, բարի, քնքուշ: Մենք միշտ մտածում էինք, որ նա այդպես էլ կմնա, և անհանգստանում էինք, որ ծառայությունը նրան դժվար կտրվի»,– պատմում է հայրը: Նա բացառում է, որ պատճառը կարող է սերը լինել, քանի որ մշտական ընկերուհի Վալերի Պերմյակովը չի ունեցել: