Վալերի Պերմյակովը շեշտել է, որ ցանկություն չի ունեցել հայ-թուրքական սահմանը հատել (տեսանյութ)
Ռուս զինվորական Վալերի Պերմյակովը նախնական ցուցմունք է տվել, համաձայն որի՝ ինքը դուրս է եկել քաղաք շրջելու նպատակով: Կատարվածի առնչությամբ մանրամասները ճշտվում են:
Վալերի Պերմյակովը նաև շեշտել է, որ ցանկություն չի ունեցել հայ-թուրքական սահմանը հատել:
Հաստատվել է նաև վերջինիս եղբոր` սպանության հոդվածով դատապարտված լինելու լուրը: Ռուս զինծառայողը ծնվել է 1996 թվականին: Ստուգվում են Պերմյակովի անձնական բոլոր տվյալները: Իրականացվելու են տարաբնույթ փորձաքննություններ:
Մանրամասները՝ tsayg.am-ի տեսանյութում