Բաժիններ՝

Ավետիսյանները գիշերն առանց դարպասը կողպելու էին քնում. պատմում են հարևանները. news.am

Գյումրիում այսօր՝ հունվարի 12-ին, դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքը սովորություն ուներ գիշերն առանց դարպասը կողպելու քնել: Նույն բակում ապրող՝ Ավետիսյանների բարեկամուհին՝ Կարինե Ավետիսյանը, NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ անվտանգության հետ կապված մտահոգություն իրենք երբեւէ չեն ունեցել, թշնամիներ՝ նույնպես, հետեւաբար երբեք չեն մտածել քնելուց առաջ դարպասը կողպելու մասին:

Կարինե Ավետիսյանը պատմեց նաեւ, որ լուսադեմին ձայներ է լսել, բայց մտածել է, որ հրավառություն է կամ երկրաշարժ:

«Առավոտյան ոչ մի տարօրինակ բան չեմ նկատել ու գնացել եմ աշխատանքի, որտեղ էլ իմացել եմ դեպքի մասին ու վերադարձել տուն: Մենք միշտ հանգիստ, դուռն էլ բաց քնել ենք, երբեք չենք մտածել, որ հնարավոր է՝ ինչ-որ բան լինի: Մեր քաղաքի մեջն ենք, ինչ գիտենանք՝ ինչ կարող է լինել, ապահով քնում ենք»,- ասաց Կարինե Ավետիսյանը:

Ավետիսյաններին հարեւանները ճանաչում էին որպես համերաշխ ու հասարակ ընտանիքի, նրանք զարմացած են, թե ինչը կարող էր նման դաժան սպանդի պատճառ դառնալ:

«Թե ինչը կարող էր ստիպել, որ գային, էս ընտանիքին էս ձեւ սպանեին, չեմ կարող ասել: Առավոտ դուրս եկա, տեսա՝ հավաքված են, մտածեցի՝ ինչ-որ մեկը վատացել է, հետո տեսա՝ Հասմիկի քրոջը լացակումած վիճակում: Լաց լինելով ասում էր՝ ոչ էի մտել, ոչ էի տեսել: Հետո կողքից հարեւաններն ասեցին, որ մտել, քրոջ ընտանիքին սպանված է գտել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հարեւաններից Միշա Ալեքսանյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս