Ուշադրություն. Ոստիկանությունը հրապարակել է Գյումրիում սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականի լուսանկարը
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/Valeri-police.jpeg)
ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ լուսանկար է հրապարակել՝ նշելով. «Ուշադրություն, հետախուզվում է. Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Ոստիկանույունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը: Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին»: