Բաժիններ՝

ՍԴՀԿ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին դուրս գալ բանակցային գործընթացից

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին դուրս գալ բանակցային գործընթացից. այս մասին ասվում է կուսակցության վարչության հայտարարությունում։

«2015թ-ի սկզբից Ադրբեջանը կրկին շարունակում է լարվածության աճն ու արկածախնդրությունը Հայաստանի և Արցախի սահմաններում: Ճիշտ է, հակառակորդի բոլոր գործողություններին մեր Զինված ուժերը տալիս են շատ խիստ պատասխան, սակայն պաշտոնական Բաքվի արկածախնդիր գործողությունների հետևանքով զոհվում են նաև մեր զինծառայողները:

Ավելին, Ադրբեջանը շարունակում է ամեն օր ավելի մեծ սադրանքների դիմել՝ օգտագործելով անօդաչու սարքեր և տարբեր տրամաչափի զենքեր՝ այս կերպ խախտելով իր իսկ կողմից 1994 թ-ին խնդրած զինադադարը: Չնայած առկա իրավիճակին՝ միջազգային հանրության կողմից իբրև միջնորդ մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խումբն ուղղակի չի տիրապետում իրավիճակին՝ ոչ մի կերպ չկարողանալով ազդել պաշտոնական Բաքվի գործողությունների վրա:

Ելնելով վերոնշյալից՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին դուրս գալ բանակցային գործընթացից՝ պահանջելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին իրական ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ սադրանքների չդիմելու պահանջով: Անտրամաբանական է Հայաստանի մասնակցությունը բանակցային գործընթացին, երբ սահմանին Ադրբեջանը շարունակում է իր արկածախնդիր գործողությունները»,–ասվում է հայտարարությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս