Բաժիններ՝

Վիճաբանություն՝ համագյուղացիների միջև

Հունվարի 9-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Ա. Մանուկյան փողոցից, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Մարատ Մ.-ին, որը ներկայացրել է «Բրաունինգ» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով և հայտնել, որ ատրճանակը՝ համապատասխան թույլտվությամբ, պատկանում է իրեն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Մարատ Մ.-ն հաղորդում է տվել, որ նշված օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Ա. Մանուկյան և Աբովյան փողոցների խաչմերուկում իր համագյուղացի Միհրանի ավտոմեքենայի մեջ, վիճաբանության ժամանակ, նա բռունցքով հարվածել է իր դեմքին` պատճառելով վնասվածք:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Միհրանը 1988 թ. ծնված Միհրան Բ.-ն է:

Մարատ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս