Միջադեպ՝ «Քրեյզի» գիշերային ակումբում. հարբած հաճախորդը սիրահետել է մերկապարուհուն, ապա ծեծել. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն գրում է. «Քրեյզի» գիշերային ակումբի հարբած հաճախորդը նախ սիրահետել է մերկապարուհուն, ապա քաշքշել ու հարվածել: Հարվածների են արժանացել նաև հասարակական կարգի պահպանություն իրականացնողները:
Ըստ մեղադրանքի՝ 49-ամյա Սուրենը, դեռևս նախորդ տարի՝ սեպտեմբերի 19-ին` ժամը 04:00-ի սահմաններում, գտնվելով Աբովյան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբում, հարբած սիրահետել, ապա նաեւ ձեռքերով հպվել է նույն գիշերային ակումբի մերկապարուհիներից մեկին:
Տղամարդը չի հանդարտվել անգամ մերկապարուհու կողմից կատարված սաստող գործողություններից հետո. մերկապարուհուն դուրս է հանել պարահրապարակից և գիշերային ակումբում գտնվող հաճախորդների, աշխատակիցների նկատմամբ շուրջ 15 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տվել:
Բանը հասել է նրան, որ տղամարդը բռնություն է գործադրել մերկապարուհու նկատմամբ և ձեռքով մեկ անգամ հարվածել է վերջինիս գլխին:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: