Բաժիններ՝

Հակառակորդը գնդակոծում է սահմանամերձ գյուղերը. կրակոցները դիպել են Բարեկամավանի եկեղեցու պարսպին, տներին. «Փաստինֆո»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հակառակորդը ամանորյա տոնական օրերին շարունակել է ակտիվություն դրսևորել:

Հրադադարը խախտվել է ինչպես Արցախի սահմանային գծում, այնպես էլ հակառակորդը շարունակել է գնդակոծել Հայաստանի բնակավայրերը, մասնավորապես՝ կրակահերթեր արձակելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:

Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հունվարի 7-ի գիշերը հակառակորդի արձակած կրակոցները դիպել են գյուղի եկեղեցու շուրջ կառուցված պարսպին, ինչպես նաև գյուղացիներից մեկի տանը:

Ընտանիքը գտնվում է ՌԴ-ում, և ոչ ոք չի եղել տանը: Գյուղապետը հավելեց, որ տունը փակ է և, հետևաբար, իրենք չեն կարողացել պարզել, թե ինչպիսի գույքային վնասներ է կրել գյուղացին:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս