NDI-ի հայաստանյան գրասենյակը սառեցնում է գործունեությունը. «Ազատություն»
Գալիք գարնանից Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանասավորվող և Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը աջակցող Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute – NDI) հայաստանյան գրասենյակը անորոշ ժամանակով սառեցնում է իր աշխատանքը:
Կազմակերպության ներկայացուցիչ Գեղամ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ խնդիրը ֆինանսական է և կապված չէ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելու հետ․ – «Ես սրա տակ ոչ մի քաղաքական դրդապատճառ չեմ տեսնում: Ես չեմ կարող խոսել ամերիկյան կառավարության անունից․ այդ հարցերը կարող եք ուղղել Միացյալ Նահանգների դեսպանատուն: Բայց ես կարծում եմ, որ ինչ-որ փոքր հիասթափություն հնարավոր է, որ Արևմուտքի կողմից եղել է, բայց դա անակնկալ չի եղել»:
Նա, այդուամենայնիվ, ընդունում է, որ նախկին Խորրդային միության տարածքում փոխվել են առաջնահերթությունները, և Հայաստանը վերջին տարիներին Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համեմատ ավելի քիչ ֆինանսավորում է ստացել․ – «Հայաստանը միշտ վերջին տարիներին հայտնվել է ֆինանսավորման ռադարից մի փոքր ավելի դուրս: Նկատի ունենալով Ռուսաստանի հետ հարաբերությունները»:
Գրասենյակը Հայաստանում գործում է արդեն 20 տարի: Այս ընթացքում աջակցել է ժողովրդավարության ամրապնդմանը՝ համագործակցելով քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: