Բաժիններ՝

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Գյումրի – Աշոցք, Գյումրի – Ամասիա և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Հրազդան – Սևան – Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում առկա է մառախուղ:

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում ձյուն է տեղում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը` դժվարանցանելի:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն   

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս