Բաժիններ՝

Գողություններ` Գավառում

Հունվարի 5-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Դավիթ Բ.-ին և 1989 թ. ծնված Արտակ Խ.-ին:

Բացատրական աշխատանքների շնորհիվ Դավիթ Բ.-ն խոստովանել է, որ 2014 թ. դեկտեմբերին, մուտքի դռան փականը կոտրելով, մտել է Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 4 շենքի բնակարաններից մեկը /չբնակեցված/ և գողացել աշխատանքային գործիքներ:

Դավիթ Բ.-ն և Արտակ Խ.-ն խոստովանել են նաև, որ 2014 թ. դեկտեմբերի կեսերին, պատշգամբի դուռը բացելով, մտել են հիշյալ շենքի մեկ այլ բնակարան և գողացել ոգելից խմիչք ու սպասք:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս