Բաժիններ՝

Հանրապետությունում կան փակ և մերկասառույցով պատված ճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով երկկողմանի փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ուժեղ քամու և առատ ձյան հետևանքով դժվարանցանելի է Գյումրի-Բավրա ավտոճանապարհը, ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը, ուր առկա է նաև խիտ մառախուղ:

Արագածոտնի մարզի Արագած գյուղի, Ապարան քաղաքի, Գեղարքունիքի մարզի ճանապարհներին, ինչպես նաև Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզում և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ձյուն է տեղում:

Շիրակի մարզի Աշոցք գյուղում (նաև Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին), Արագածոտնի մարզի Արագած, Սյունիքի մարզի Սարավան գյուղերում բուք է: Բուք և մերկասառույց է նաև Տիգրանաշենի ոլորաններում:

Արագածոտնի մարզի Ապարանի, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները փակ են:

Շիրակի մարզի Աշոցք գյուղում (նաև Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին) բուք է: Արագածոտնի մարզի Ապարանի, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները փակ են:

ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարությունը զգուշացնում է դեպի Վրաստան չերթևեկել Բավրայի անցակետով, քանի որ վերջինս փակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս