Բաժիններ՝

ԱԻՆ աշխատողները փրկել են Հայաստան տանող մայրուղու վրա մնացած 200 մարդու

Հունվարի 6-ին ժամը 09.04-ին ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետությունում` «Բավրա» սահմանային անցակետ չհասած, ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

Ժամը 09.04-ից մինչև 10.30-ը ՀՀ քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ մոտ 160 մարդատար ավտոմեքենա միևնույն տարածքում՝ Գոռլենովկա գյուղի մոտակայքում (գտնվում է Վրաստանի Հանրապետության տարածքում), գտնվում է արգելափակման մեջ:

Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից տեղեկացրել են, որ վերոնշյալ հատվածում աշխատում են ՆԳՆ ստորաբաժանումները և հատուկ տեխնիկա:

Վրաստանի Հանրապետության տարածքում արգելափակված ՀՀ քաղաքացիներին օգնության է մեկնել Ապարանի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը բարձր անցողականությամբ փրկարարական ավտոմեքենայով, որը տեղափոխում է 8 հրշեջ-փրկարար և 2 «Բուռան» ձյունագնաց:

Վրացական կողմը տեղեկացրել է, որ բոլոր փրկարարական և ճանապարհի մաքրման աշխատանքները կիրականացվեն իրենց ուժերով. հայկական կողմի օգնության կարիքը չկա:

***
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին ժամը 19.26-ին ահազանգեր են ստացվել, որ Հայաստանի Հանրապետություն -Վրաստանի Հանրապետություն սահմանային անցակետերի միջակայքում՝ Բավրայի հատվածում, ձնաբերուկների պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել:

Հրշեջ-փրկարարները «Աշոցքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելա­փա­կումից դուրս են բերել 60 ավտոմեքանա (150 ուղևոր):

Վրաստանի հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից հայտնել են, որ ժամը 18.30-ի դրությամբ բոլոր տրանսպորտային միջոցները արգելափակումից դուրս են բերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս