Հետտոնական բեռնաթափում. մասնագետի խորհուրդները
med.news.am-ը գրում է. Տոներն անցյալում են, իսկ հիմա կարելի է մտածել օրգանիզմը կարգավորելու մասին։ Դա անելու համար լավագույն միջոցներից մեկը մի քանի բեռնաթափման օրեր կազմակերպելն է, հատկապես, եթե տոներին շատ եք կերել։
Բեռնաթափման օրերը տարբեր են լինում, սակայն դիետոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս փորձել այսպիսի տարբերակներ.
1. Կեֆիրային բեռնաթափում
Ամբողջ օրվա ընթացքում կարելի է 1.5 լիտր կեֆիր խմել եւ ոչ մի ավելորդ բան։ Սակայն կեֆիրի հետ պարտադիր է շատ ջուր խմել՝ օրը 8 բաժակից ոչ քիչ։ Ոչ մի քաղցր ըմպելիք էլ պետք չէ խմել. դրանից ընդհանրապես կարելի է «ցմահ» հրաժարվել։
2. Խնձորային բեռնաթափում
Բեռնաթափման մեկ այլ տարբերակ է օրվա ընթացքում 1.5 կգ խնձոր ուտելը։ Եվ, իհարկե, ջրի մասին մոռանալ պետք չէ. պետք է անպայման օրն ութ բաժակ ջուր խմել, որպեսզի օգնենք օրգանիզմին մաքրվելու։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: