Իրադրությունն առաջնագծում լարված է

Իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնում է լարված և հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը առաջնագծի ողջ երկայնքով:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդըհակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներիուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր /13 արկ/ և ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԱԳՍ-17 /6արկ/ տիպի նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողություններիդիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 ԼՂՀ ՊՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031