Բաժիններ՝

Երեւանում 18-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել Ուկրաինայի քաղաքացուն. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:00-ի սահմաններում Opel մակնիշի 34 LT 489 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ազատամարտիկների փողոցում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը հետիոտնին թողնելով անօգնական, իսկ մեքենան էլ դեպքի վայրում, դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկված քաղաքացուն, ով, ըստ տեղում հավաքվածների, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է, քաղաքացիների օգնությամբ Շտապօգնության բրիգադը տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Որոշ ժամանակ անց ոստիկանները պարզեցին, որ վրաերթը կատարել է Երեւան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 77 տան բնակիչ, 18-ամյա Արմեն Օհանյանը: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են, որ վիրավորը 46-ամյա Մատվեյ Դմիտրիի Ստանիսլավն է, որն Ուկրաինայի քաղաքացի է, փաստացի բնակվում է Նոր Արեշ 4-րդ փողոցում եւ աշխատում է «Մաքուր երկաթ» փորձագիտական Փակ Բաժնետիրական ընկերությունում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս