Բաժիններ՝

Խոշոր ավտովթար` Երևանում (լուսանկարներ)

Հունվարի 3-ին, ժամը 07.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 4 ավտոմեքենա, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Պարոնյան փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում «Մերսեդես E350» մակնիշի 0400101 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «Պեժո» մակնիշի 96QQ001, «Նիսսան» մակնիշի 34LC343 և «Ֆորդ» մակնիշի 29LS209 պետհամարանիշներով ավտոմեքենաներին. Տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները փակել են «Մերսեդես E350» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել են «Պեժո» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

IMG_7175___Copy-12050-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_7177-12051-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_7210-12048-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս