6 բնական միջոց՝ նիհարելու համար
steptohealth.ru կայքը ներկայացրել է 6 բնական միջոց, որոնք կօգնեն ձեզ նիհարել ու ազատվել ավելորդ կիլոգրամներից:
1. Նիհարելու լավագույն միջոցներից մեկը ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է: Դրանք կարող են տարբեր ձևերով լինել՝ քայլել, վազել, պարել, զբաղվել որևէ սպորտաձևով:
2. Ջուրը հիանալի միջոց է նիհարելու համար: Մասնագետները հորդորում են ավելի շատ ջուր խմել, որպեսզի ավելի առողջ լինեք, և օրգանիզմը ճիշտ աշխատի: Ջրի միջոցով կարելի է նիհարել, քանի որ այն օգնում է ճարպերի այրմանը:
3. Կիտրոնի օգտագործումը ևս կարող է օգնել նիհարել: Ըստ հետազոտությունների՝ կիտրոնն արագացնում է նյութափոխանակությունը, ինչն օգնում է նիհարել:
4. Սխտորը կարող է արագացնել նյութափոխանակությունը: Այն նախընտրելի է օգտագործել առավոտյան՝ նախաճաշի ընթացքում: Այն օգնում է նաև ավելի առողջ լինել:
5. Քչերը գիտեն, որ երիցուկի թեյը ևս կարող է օգնել նիհարել: Այն ևս նպաստում է օրգանիզմում նյութափոխանակության կատարմանը:
6. Նիհարել օգնում է նաև գազարի հյութը: Այն առավոտյան խմելու դեպքում դուք կզգաք, որ ձեզ առավել հագեցած եք զգում, ինչն էլ հնարավորություն կտա ավելի քիչ ուտել օրվա ընթացքում:
Թարգմանությունը՝ 168.am-ի: