Ւնչպես եք ծերացնում ձեր մաշկը
Սխալներ, որոնք կարելի է ուղղել։
1. Մի տրորեք դեմքը ձեռքերով։
Երբ դուք տրորում եք դեմքը, մաշկը թոշնում է և կախվում։
Բացի դրանից ձեռքերը մանրէների աղբյուր են։
Ամեն անգամ, երբ հպվում եք ձեր դեմքին, մանրէները տեղափոխում եք դեմքին՝ դրանով իսկ նպաստելով մաշկի բորբոքային հիվանդությունների զարգացմանը։
Մի սպասեք, որ քսուքները ձեզ կազատեն կնճիռներից։
Քսուքը չի թափանցում մաշկի խորը շերտերը և որպես հետևանք՝ անզոր է կնճիռների դեմ։
Օրական ոչ պակաս, քան 2 լիտր ջուր խմեք, շաբաթը 2-3 անգամ պիլլինգ արեք, և ձեր մաշկը առողջ տեսք կունենա։
3. Շատ մի տարվեք արևայրուքով։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները, թափանցելով մաշկի խորը շերտերը, վնասում են կոլլագենն ու էլաստինը՝ արագացնելով մաշկի ծերացումը և որոշ դեպքերում հարուցելով մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի զարգացումը։
Այս անցանկալի գործընթացները կարելի է կանխել արևայրուքի ժամանակ մաշկին քսելով 50 միավոր պաշտպանության SPF և PPD մակնշումով քսուքներ։
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ