Բաժիններ՝

Հայաստանի քաղաքացին Ռուսաստանում պատանդ է մնացել. ահազանգ. armlur.am

Armlur.am-ի խմբագրություն է դիմել Ռուսաստանում ապրող մի հայ ընտանիք: Երեք անչահաս երեխաներ և հաշմանդամ մայր ունեցող Գրիգոր Գևորգյանը հայտնվել է անելանելի վիճակում, սակայն նրան չի ցանկանում օգնել Հայաստանի ոչ մի գերատեսչություն՛:՛

Կայքի  զրուցակիցը Armlur.am-ին ներկայացրեց իր պատմության բոլոր մանրամասները: Այսպես, 2009թ. Գրիգոր Գևորգյանի մոտ որոշակի ֆինանսական խնդիրներ են առաջացել: Նա պայմանավորվել է մեքենաների առք ու վաճառքով զբաղվող իր ընկերներից մեկի հետ, ով Գրիգորին մեքենա է տվել, որ վաճառի, կարիքները հոգա, ապա մի որոշ ժամանակ անց վերադարձնի այն:

Գ. Գևորգյանը 5500 դոլարով Opel մակնիշի մեքենան վաճառում է Գևորգ Չոբանյանին, պայմանները ձեռնտու են լինում և երկու կողմերը համաձայնության են գալիս: Գևորգ Չոբանյանը կարողանում է 6500 դոլարով մեքենայի համար սիրիահայ գնորդ գտնել և որոշում է վերավաճառել մեքենան: Այդ ժամանակ Գրիգոր Գևորգյանը կապ է հաստատում մեքենայի սկզբնական տիրոջ հետ և պարզում, որ որևէ խնդիր չկա և ամեն ինչ ուժի մեջ է: 2009թ. մարտ-ապրիլ ամիսներին Գևորգ Չոբանյանն ու իր կինը այդ մեքենայով գնում են Էջմիածին: Այդ ժամանակ մեքենայի սկզբնական տիրոջ տղան, ով նոր էլ վերադարձել Գերմանիայից, իր ընկերների հետ փակում է մեքենայի ճանապարհը, նրանց իջեցնում և խլում մեքենան: Գևորգ Չոբանյանը մեր զրուցակցից պահանջել է ետ վերադարձնել մեքենայի գումարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս