Բաժիններ՝

Երեխային բերել են մահացած վիճակում. Սպիտակի բ/կ-ի տնօրեն. news.am

Սպիտակի բժշկական կենտրոն բերված 40 օրական երեխան արդեն մահացած էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Արսեն Մկրտչյանը:

«Երեխային բերել են արդեն մահացած վիճակում, հերթապահ քույրը ասել է, որ երեխան չկա, հարազատները ասել են՝ ուր տանենք, Կիրովական ենք տանում, քույրն էլ ասել է՝ տարեք Նարեկ՝ մանկական բաժանմունք»,-ասաց տնօրենը՝ հավելելով, որ քույրը ոչ թե պետք է ասեր, որ երեխան չկա, այլ պետք է ասեր, որ երեխան մահացած է:

Նա տեղեկացրեց, որ երբ երեխային բերել են, իրենց մոտ լույսերը անջատած է եղել, քաղաքում ինչ-որ վթար է եղել, բայց 5 րոպե անց լույսերը եկել են: Երեխային չի հասցրել զննել նաեւ հերթապահ բժիշկը, մինչեւ սենյակից եկել է, արդեն նրան տարել են: «Մեռած մարդուն ի˚նչ օգնություն ցույց տաս»,- ասաց տնօրենը՝ ի պատասխան հարցի, թե իրենց մոտ որեւէ բան արվել է, թե ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս