Ողբերգական ավտովթարից 4 օր անց հիվանդանոցում մահացավ նաև BMW-ի երիտասարդ վարորդը. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է նոյեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխված BMW մակնիշի 87 AՍ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի բնակիչ, 25-ամյա Սմբատ Մուրադյանը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 20-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 28-ամյա Էդվարդ Մարտիրոսյանի վարած КамАЗ 3212 մակնիշի 34 TS 132 hամարանիշի և Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի բնակիչ, 25-ամյա Սմբատ Մուրադյանի վարած BMW մակնիշի 87 AՍ 888 համարանիշի ավտոմեքենաները:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: