Հայ օդաչուների մարմինները ադրբեջանցիների ձեռքերում չեն. ՊՆ մամլո խոսնակ. yerevannews.am
Ադրբեջանում վերջին դեպքերի հետ կապված ակտիվացել են խոսակցությունները կապված Քարվաճառում երկու դիվերսանտների վերադարձման հետ: Մասնավորապես, այսպես կոչված մեջլիսում, պատգամավորներից մեկը հայկական ուղղաթիռի խոցման փաստը անվանել էր լավ հնարավորություն, որը թույլ կտա վերադարձնել Ադրբեջանի երկու քաղաքացիներին:
Այս մասին տեղեկություն ստանալու համար YerevanNews.am-ը զրուցել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի: «Այդ դիվերսանտները դատապարտյալներ են և գտնվում են Ղարաբաղում»,- պատասխանել է ՊՆ խոսնակը:
Ամեն դեպքում կա մտավախություն, որ հայ օդաչուները գտնվում են ադրբեջանական կողմի մոտ և հենց այդ է պատճառը, որ այսքան երկար ժամանակ նրանք հնարավորություն չեն տալիս մոտենալ ուղղաթիռին: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց մտավախությունը՝ ասելով.
«Եթե օդաչուները գտնվեին ադրբեջանցիների ձեռքում, ապա հիմա նրանք դրանից շոու էին սարքել: Մեր կարծիքով իրենք էլ չեն կարողանում գտնեն մեր օդաչուներին»:
Մանրամասներն՝ այստեղ