Բաժիններ՝

Վրաստանը շարունակելու է եվրատլանտյան ինտեգրման ուղին. Ղարիբաշվիլի

Դեպի Եվրատլանտյան կառույցներ ձգտումը  վրացի ժողովրդի ընտրությունն է, եւ Վրաստանը  ջանք չի խնայում այդ նպատակին հասնելու համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում  է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հավատում ենք, որ դաշինքը հավատարիմ կմնա իր բաց դռների քաղաքականությանը եւ կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում»,-հայտարարել է Ղարիբաշվիլին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլթենբերգը իր հերթին նշել է, որ ողջունում են Վրաստանի նման դիրքորոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս