Բաժիններ՝

«Մենք ադրբեջանցիներին պատասխան կտանք այնտեղից, որտեղից չեն սպասում». Շմայսը՝ խոցված ուղղաթիռի մասին. shamshyan.com

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ցավակցում է Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի զոհերի հարազատներին: Նա shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով կատարվածին. ասել է.

«Մեր հակահարվածը ասելու բան չի: Ընդհանրապես, եթե մի տեղից վնաս ենք ստանում, որտեղից չեն սպասում մեզ, այդտեղից ենք այդ վնասի հատուցումը տալիս: Ուրիշ տեղով ենք ցավ պատճառում, որ ավելի դաժան ցավ ստանան: Աշխարհով մեկ հիմա դրանց վրա են տվել: Կոզրը մեր ձեռն ա էս պահին: Եթե ի օգուտ մեզ չգործեն, նոր մենք մեր մասով կգործենք: Բայց պատասխան միանշանակ լինելու է»:

Պատգամավորը միաժամանակ ավելացրել է, թե չի կարծում, որ որեւէ մեկը կարող է կռվով գնալ եւ վառված դիակները հետ բերել: «Հետո, մենք ունենք խաղաղության համաձայնագիր: Նախագահն էլ ասել է,որ ինքագլուխ ոչինչ չնախաձեռնենք: Ասելով շատ բան կարանք ասենք: Մենք ունենք կանոնավոր բանակ եւ դրանից առաջ չի կարելի շարժվել: Դա քաղաքական, պետական որոշում է: Մի անձի որոշում չի»,- նշել է նա:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս