![](/banners/BeFunky-design.jpg)
Շտապ օգնության մեքենա՝ նախագահականի մոտ (տեսանյութ). «Ա1+»
![](https://168.am/wp-content/uploads/2014/11/naxagahakan-472x265.jpg)
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Նախագահական նստավայրի դիմաց այսօր Շտապ օգնության մեքենա էր ժամանել։ Վատացել էր հացադուլ եւ նստացույց սկսած Առուշանյան ընտանիքի անդամներից Անահիտ Առուշանյանի ինքնազգացողությունը։
Նրանք արդեն 3-րդ օրն է՝ դիմել են բողոքի նման ծայրահեղ քայլի, որպեսզի բոլորի ուշադրությունը հրավիրեն իրենց որդու՝ Աշոտ Առուշանյանի գործի վրա։
Վերջինս դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման՝ «Մանանա գրեյն» ընկերությունից կատարված 57 մլն դրամի գողությանն օժանդակելու համար։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: