Հիդրոմետը հերքում է ցուրտ ձմռան վերաբերյալ ապատեղեկատվությունը
Լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն` կանխատեսվող ցուրտ ձմռան վերաբերյալ:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ իր կողմից նման տեղեկատվություն չի տրամադրվել որևէ լրատվամիջոցի, քանի որ ձմռան կանխատեսման հաշվարկները դեռ ավարտված չեն:
Կանխատեսումը հնարավոր կլինի հրապարակել միայն նոյեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում, որի վերաբերյալ հաղորդագրությունը կտեղադրվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում և կտրամադրվի զանգվածային լրատվամիջոցներին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն