Դատապարտյալ է մահացել
2014 թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:15-ին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ, 1963թ. ծնված Տիգրան Վ. Ղազարյանը:
Վերջինս ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժում ստացել է 2011 թվականից:
Տ. Ղազարյանը 2011 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ