Եվրամիությունը կոչ է անում հետաքննել շփման գծում ուղղաթիռի խոցման միջադեպը
Եվրամիությունն իր լիակատար աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ երեք համանախագահներին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ անելով «խուսափել ցանկացած գործողությունից եւ հայտարարությունից, որոնք կարող են սրել իրավիճակը», նշվում է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ: Ըստ դրա՝ ուղղաթիռի խոցման միջադեպից հետո կարեւոր է, որպեսզի բոլոր կողմերը զսպավածություն դրսեւորեն:
«Բացի այդ, մենք կոչ ենք անում հետաքննել այդ միջադեպը»,-նշվում է փաստաթղթում: «Երկու կողմերն էլ պետքը խստորեն պահպանեն հրադադարի ռեժիմը՝ ձեռնպահ մնալով ուժի կիրառումից կամ դրա ցանկացած սպառնալիքից եւ վերականգնեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը»,-կարծում են Բրյուսելում:
Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էին հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները: