Լեռնային Ղարաբաղում հայկական ուղղաթիռի ոչնչացումը հակամարտության սրման ռիսկ է պարունակում. ԵԱՀԿ
Լեռնային Ղարաբաղում հայկական ռազմական ուղղաթիռի ոչնչացումն այս սառեցված հակամարտության սրման լուրջ ռիսկ է պարունակում։ Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի լսումների ժամանակ։ «Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռ է խոցվել, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում հակամարտության կտրուկ սրման համար»,- ընդգծել է նա: