Բաժիններ՝

Եթե ազատամարտիկը գնում ա, ինչ-որ մի քաղաքական գործչի կող ա կանգնում, ուրեմն ազատամարտիկ չի. Մանվել Գրիգորյան (տեսանյութ). 1in.am

«Եթե բան ունեն ասելու, թող ասեն, ոչ թե սրա-նրա մասին խոսեն: Բայց եթե նման բան են անում, ուրեմն ազատամարտիկ չեն, այլ քաղաքական գործիչներ»,- ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը՝ ի պատասխան «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում ԵԿՄ ազատամարտիկների և ազատամարտիկների ԲՀԿ-ական թևի միջև սկսված հակամարտությունը:

«Եթե էդ մարդը էթումա քաղաքականության մեջ ու իրեն չի ներկայացնում որպես քաղաքական գործիչ, այլ ազատամարտիկ, ապա նա էլ ազատամարտիկ չի: Էն ազատամարտիկը, որ մտավ քաղաքականության մեջ, պետքա քաղաքականության լեզվով խոսի: Իսկ ազատամարտիկն էն մարդնա, ով սահմանա պաշտպանում, զենքա վերցնում և ընտանիք ու հայրենիք ա պաշտպանում: Բայց եթե նա գնումա ինչ-որ մի քաղաքական գործչի կողա կանգնում, ապա նրան ազատամարտիկ ասելու իրավունք չկա»,-հավելեց գեներալը:

Մեր հարցին, թե իր կարծիքով՝ ԲՀԿ-ական թևի ազատամարտիկների հարձակումները ուղղորդվա՞ծ են, Գրիգորյանը պատասխանեց.«Ես չգիտեմ, բայց եթե անում են, ուրեմն՝ այո, ուղղորդվում են նրա կողմից, ում որ ձեռնտու է այդ պահին»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս