ԱՊՊԱ բյուրոն հիշեցնում է վարորդներին
Հաշվի առնելով, որ դեկտեմբեր և հունվար ամիսները հանդիսանում են ԱՊՊԱ պայմանագրերի վերակնքման առավել ակտիվ ժամանակահատված, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում և հիշեցնում է ավտովարորդներին. նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչև նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես` նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասն օր առաջ: Նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` ավտովարորդները կխուսափեն ինչպես ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից, այնպես էլ հերթերի կամ այլ խնդիրների պատճառով պատշաճ ժամկետում պայմանագիրը չկնքելու հետևանքով հնարավոր տուգանքներից:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո