Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ
Նոյեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին:
Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություներն ու առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Պատասխանելով ուսանողների հարցերին` նախարար Նալբանդյանը մանրամասն խոսեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության, Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների մասին:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն