Հարկային տեսուչը գործարար կնոջից 2 մլն դրամ կաշառք է պահանջել
Անհատ ձեռնարկատեր Ռայա Ղ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 35-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Անհատ ձեռնարկատեր Ռայա Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Աբովյանի հարկային տեսչության պաշտոնատար անձը 2011թ. հունիսին իրենից պահանջել է 2 մլն. ՀՀ դրամ կաշառք` հարկային խախտումների համար 6 մլն. ՀՀ դրամ վարչական տույժի չենթարկելու համար, սակայն ինքը չի համաձայնել ու կաշառքի գումարը նրան չի տվել:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն