Բաժիններ՝

Կոտայքի մարզում կրակոցների գործով կալանավորվածների մեջ է Ներքին Պտղնիի գյուղապետի որդին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` նոյեմբերի 4-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ, 41-ամյա Հակոբ Առաքելի Վիրաբյանին:

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել, որ այդ օրը Ներքին Պտղնի առաջին փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ: Կոտայքի բաժնի ոստիկանները Հայասստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչների հետ պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Ներքին Պտղնի առաջին փողոցի բնակիչներ Հ. Վիրաբյանի և 39-ամյա Մհեր Բարիսի Բաղդասարյանի միջև, և այդ ժամանակ նրանք գործի են դրել իրենց մոտ եղած հրազենները՝ կրակելով միմյանց ուղղությամբ: Բարեբախտաբար հրազենային վնասվածքներ չեն ստացել:

Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննիչներն արդեն համադրելով ստացված օպերատիվ տվյալներն ու համոզվելով ստացված տեղեկատվության իսկության վրա, քննչական բաժինը դիմում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, նշված անձանց տներում խուզարկություններ կատարելու նպատակով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանը բավարարում է միջնորդությունը և խուզարկությամբ Մ. Բաղդասարյանի տանից հայտնաբերվում է ՄՌ-233ԵԱ- տեսակի հրազեն, իսկ Հ. Վիրաբյանի տանից հայտնաբերում են 2 հատ պլեվմատիկ հրացաններ, 1 Սայգա-12 տեսակի, 1 Սայգա տեսակի, 7. 62 տրամաչափի ինքնաձիգ դատարկ փամփուշտակաալներով, 1 հատ ԻԺ76-8 տեսակի գազային ատրճանակ, որի փամփշտակալի մեջ եղել է 7 փափմուշտ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս