Վարդան Ղուկասյանը՝ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի` «Զապի» մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի` «Զապի» կալանավորմանը, խորհուրդ տվեց հեռու մնալ այդպիսի բաներից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ նրա որդին` Սպարտակ Ղուկասյանը, բավականին մոտ հարաբերությունների մեջ են Անդրանիկ Սողոյանի հետ:
Ավելին՝ ըստ գյումրեցիների՝ տարիներ առաջ Վարդան Ղուկասյանը «երթուղային գիծ է տվել» Անդրանիկ Սողոյանին:
-Պարո՛ն Ղուկասյան, ինչպե՞ս եք վերաբերում Անդրանիկ Սողոյանի կալանավորմանը:
-Ո՞վ է Անդրանիկ Սողոյանը:
-Գյումրեցի օրենքով գող «Զապ»-ը, Դուք չե՞ք ճանաչում նրան: -Ինձ այդ հարցերը մի՛ տվեք, ես այդ հարցերին չեմ պատասխանում:
-Ինչո՞ւ, ճիշտ չէ՞, կամ արգելված է՞ «օրենքով գողերի» մասին խոսելը:
Ըստ գյումրեցիների՝ Դուք եւ Ձեր որդին իր հետ շատ մտերիմ հարաբերություների մեջ եք:
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։