Քաղաքական հանդիպում Դուբայում. «Ժողովուրդ»

«Ժողովորդ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս Դուբայում հանգստանալիս նաև քաղաքական հանդիպումներ է ունեցել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա Դուբայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկի հետ:

Ըստ մեր աղբյուրի՝ սա եղել է երկրորդ համանման հանդիպումը, որը հաջորդել է ավելի վաղ Մինսկում կայացած հանդիպմանը: Ըստ էության, այս երկրորդ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը ստացել է իրեն հուզող հարցերի պատասխանները։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նման հանդիպման մասին որևէ տեղեկություն չունի, սակայն նաև չհերքեց տեղեկությունը»։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս